Рейтинг@Mail.ru
USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. փետրվարի 28, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին կորոնավիրուսի պատճառով

25.12.2024, 12:00
Փաշինյանը հայտնել է, որ դեկտեմբերի 23–ին քովիդի դրական ախտորոշում է ունեցել
Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին կորոնավիրուսի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ դեկտեմբերի 23–ին քովիդի դրական ախտորոշում է ունեցել։

«Երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել: Դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել և աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է և վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի: Այսուհանդերձ, նաև խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Մինչև օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ», – նշել է Փաշինյանը Facebook–յան իր էջում։