Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Փաշինյանը հայտարարել է, որ չի տեսել Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ

26.10.2023, 10:04
Փաշինյանը հայտարարել է, որ չի տեսել Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ
Փաշինյանը հայտարարել է, որ չի տեսել Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Գոնե այս պահին մենք առավելություններ, ցավոք, չենք տեսել։ Այս մասին Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում առավելությո՞ւն, թե՞ խոչընդոտող հանգամանք է։

Ճշտող հարցին այն մասին, թե արդյո՞ք սա նշանակում է, որ ՀՀ-ն պլանավորում է Ռուսաստանից պահանջել հանել ռազմաբազաները Հայաստանից՝ Փաշինյանը հայտարարել է. «Մենք նման հարց չենք քննարկում: Մենք հիմա ավելի շատ քննարկում ենք այլ հարցեր, փորձում ենք հասկանալ, թե ի՞նչն է նման իրադրության պատճառը, և, իհարկե, նաև կարծում եմ՝ սա Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջև աշխատանքային քննարկումների օրակարգ կլինի»:-0-