Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրելու է Մինասյանի գաղտնազերծած փաստաթուղթը, քանի որ այն 100%–ով համապատասխանում է ՀՀ շահերին (ՎԻԴԵՈ)

20.05.2021, 13:29
Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել նախօրեին Վատիկանում ՀՀ նախկին դեսպա, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի կողմից գաղնազերծված փաստաթուղթը.ՎԻԴԵՈ
Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրելու է Մինասյանի գաղտնազերծած փաստաթուղթը, քանի որ այն 100%–ով համապատասխանում է ՀՀ շահերին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել նախօրեին Վատիկանում ՀՀ նախկին դեսպա, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի կողմից գաղնազերծված փաստաթուղթը։

Մինասյանը նախօրեին հրապարակել է «գաղտնի փաստաթուղթ» հայ–ադրբեջանական սահմանի դեմարկացիայի մասին, որով նախատեսվում է Ադրբեջանին փոխանցել մի շարք հայկական գյուղեր։ Նրա խոսքով, եռակողմ հայտարարության տեքստն արդեն համաձայնեցված է և պատրաստ է ստորագրման Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների կողմից։ Փաստաթղթով նախատեսվում է ստեղծել հայ–ադրբեջանական հանձնաժողով սահմանների դելիմիտացիայի հարցով և Ադրբեջանին փոխանցել 6 հայկական գյուղ (5–ը` Տավուշում, 1–ն` Արարատում)։ Նրա խոսքով, նախատեսվում է հայտարարությունը ստորագրել մինչև հունիսի 30–ը։ Մինասյանի տեղեկություններով, ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարվել է որևէ առնչություն ունենալ այս փաստաթղթի հետ՝ նշելով, որ ԱԳՆ-ն դեմ է դրան:

«Անվտանգության խորհրդի նիստերից մեկի ժամանակ ես արդեն նշել եմ, որ ժամանակակից աշխարհում տեղեկատվական պայքարը երբեմն ավելի կարևոր է լինում, քան բուն դաշտում տեղի ունեցողը։ Կրկին ուզում եմ ասել, որ չեմ խուսափի այդ բառից՝ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ», – ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ մարդիկ կան, որ նրանց գործունեությունը նոր չէ:

«Այդ մարդիկ նախ 2020 թվականին Ադրբեջանին հրապարակային հրավիրում էին հարձակվել Հայաստանի վրա, այդ մարդիկ վերջերս ԱԺ-ում, ամենատարբեր տեղերում ցույց էին տալիս ամենատարբեր արահետները, որոնցով կարելի է հնարավորինս ապահով հատել ՀՀ սահմանը Հիմա այդ մարդիկ Ադրբեջանին աջակցում են, որպեսզի այն դիվանագիտական աշխատանքը, որ անում են եւ այն դիվանագիտական արձանագրումները, որ տեղի են ունեցել դրանք իրագործելուց խուսափելու հնարավորություն ունենան», – ասաց նա։

Փաշինյանի խոսքով, հերթական անգամ հյուսվում է ՀՀ կառավարության կողմից գծագրվող դավադրությունը՝ ընդդեմ ՀՀ-ի։

«Շատ անհարգալից իրադրություն ունենք ՀՀ հանրության հանդեպ, համացանցում հրապարակվում է թուղթ, որի բովանդակության 90 տոկոսը ծածկված է, այսինքն սևով փակված է: Ու դա ներկայացվում է, որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ: Բա, եթե այդպես է՝ ընդհակառակը դրա տողերը ոչ թե պետք է թաքցվեն, այլ բացվեն և ներկայացվեն հանրությանը, ինչի՞ եք թաքցնում դա», – ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով, այս գործողություներն այլ կերպ, քան «Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալական ցանցի գործունեություն՝ չի կարելի որակել»։

Նա նաև կոչ արեց վերլուծել, թե այդ աշխատանքային թղթերը որտեղից են նրանք ստանում:

«Ես ինչքան վերլուծում եմ միակ աղբյուրը, որտեղից կարող են ստանալ՝ դա Ադրբեջանն է, որովհետեւ եռակողմ խոսակցություն է գնում՝ Ռուսաստան, Հայաստան եւ Ադրբեջան եւ ինչքան վերլուծում եմ, ես հասկանում եմ, որ այդ թղթերը նրանք ստանում են Ադրբեջանից։ Այն լուծումները, որոնք այս պահին միջազգային գործընկերների հետ ձեռք են բերվել նախնական համաձայնություններով՝ 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, ոչ թե 99.9, այլ 100 տոկոսով։ Եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի եւ այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո՛, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետեւ դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ ազգային շահերին: Ես այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի,որովհետեւ կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում, առաջարկներ կան եւ այլն», – ասաց Փաշինյանը։–0–