Рейтинг@Mail.ru
USD
384.03
EUR
443.29
RUB
4.795
GEL
142.29
2025 թ. օգոստոսի 14, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+29

Փաշինյանը հայտնել է Ադրբեջանի ղեկավարության հետ նախատեսված հանդիպումների ժամկետները (ՎԻԴԵՈ)

18.05.2023, 16:01
Փաշինյանը հայտնել է, որ սպասվում են մի շարք հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ. ՎԻԴԵՈ
Փաշինյանը հայտնել է Ադրբեջանի ղեկավարության հետ նախատեսված հանդիպումների ժամկետները (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ սպասվում են մի շարք հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ։

«Հիշեցնեմ, որ ԱԳ նախարարների մակարդակով մայիսի 19–ին հանդիպում է սպասվում Մոսկվայում, ՀՀ ԱԳ նախարարը մեկնել է արդեն Մոսկվա։ Ռուսական կողմից ստացել ենք առաջարկ ՌԴ նախագահի միջնորդությամբ բարձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնե Մոսկվայում մայիսի 25–ին, և մենք ընդունել ենք այդ առաջարկը», – ասաց նա այսօր կառավարության նիստի ժամանակ։

Նա նաև նշեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շորցի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում է նախատեսվում հունիսի 1–ին Քիշնևում` Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում։

«Նման հնգակողմ հանդիպում նախատեսված է նաև հոկտեմբերին Գրանադայում», – ասաց վարչապետը։

Նա նաև նշեց, որ Բրյուսելում հաջորդ եռակողմ հանդիպումը նախատեսված է հուլիսին։–0–