Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Փաշինյանը հայտնել է, որ, չճշտված տվյալներով, նոյեմբերի 16–ից հետո գերեվարվել է 32 հայ զինծառայող

23.11.2021, 23:34
Կան նաև տվյալներ, որ գերեվարվածների մեջ կան վիրավորներ, որոնցից առնվազն մեկը թեթև վիրավորում չի եղել
Փաշինյանը հայտնել է, որ, չճշտված տվյալներով, նոյեմբերի 16–ից հետո գերեվարվել է 32 հայ զինծառայող
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան էջում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է 24 զինծառայողների մասին հարցին, որոնց հետ կորել է կապը նոյեմբերի 16–ին հայ–ադրբեջանական սահմանին գրանցված լարվածությունից հետո։

«Հասկանում եք, որ իմ կողմից չճշտված տեղեկություններ ասելն այդքան էլ ճիշտ չէ, ուստի եկեք պայմանական այդ վերնագրի ներքո դնենք: Չճշտված տվյալների համաձայն՝ ավելի մեծ թվով զինվորներ են գերեվարվել: Մի մասը, որ մտածում էինք՝ զոհված են, իրականում գերեվարված են՝ չճշտված տեղեկությունների համաձայն։ Նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 6 հաստատված զոհ, 24+8 գերեվարված», – ասաց Փաշինյանը։

Նա ավելացրեց, որ այս տվյալներն էլի վերջնական ճշգրտման անհրաժեշտություն ունեն: Կան նաև տվյալներ, որ գերեվարվածների մեջ կան վիրավորներ, որոնցից առնվազն մեկը թեթև վիրավորում չի եղել: Այսինքն, գերեվարվել է մի իրավիճակում, երբ չէր կարող դիմադրել:

Փաշինյանը նաև նշեց, որ ինտենսիվ աշխատանքներ են տարվում նրանց բոլորի վերադարձի ուղղությամբ։–0–