Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+5

Փաշինյանը մեկնում է Պրահա. այսօր կհանդիպի Ալիևի և Էրդողանի հետ

06.10.2022, 11:13
Այցի շրջանակում տեղի կունենա Փաշինյան–Մակրոն–Միշել–Ալիև հանդիպումը
Փաշինյանը մեկնում է Պրահա. այսօր կհանդիպի Ալիևի և Էրդողանի հետ
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Այցի շրջանակում Պրահայում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:

Նույն օրը Պրահայում նախատեսված է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:-0-