Փաշինյանը պարզաբանեց, թե ի՞նչ բարելավում է տեղի ունեցել Տեղ–Կոռնիձոր հատվածում (ՎԻԴԵՈ)
06.04.2023,
12:02
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչ ի նկատի ուներ ԱԱԾ–ն`իր հայտարարության մեջ նշելով, որ «սահմանին իրավիճակը էականորեն բարելավվել է». ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչ ի նկատի ուներ ԱԱԾ–ն`իր հայտարարության մեջ նշելով, որ «սահմանին իրավիճակը էականորեն բարելավվել է»։
Նախորդ շաբաթ Ադրբեջանը հայկական տարածքում 100–300 մետր ավելի առաջ է տեղակայվել Տեղ–Կոռնիձոր հատվածում, սակայն ավելի ուշ ԱԱԾ–ն հայտնեց, որ բանակցությունների արդյունքում իրավիճակը էականորեն բարելավվել է։
Այսօր կառավարության նիստից առաջ Փաշինյանը բացեց փակագծերը։
Վարչապետը հիշեցրեց, որ նախորդ նիստին տեղեկացրել է, որ Հայաստանը Լաչինի միջանցքին կապող նոր՝ Կոռնիձոր-Տեղ ավտոճանապարհի շահագործման հանձնելու բերումով տեղի է ունենալու դեպի Լաչինի միջանցք երթուղու փոփոխություն, ինչի արդյունքում Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ 12 կմ-անոց հատվածի պահպանությունը պետք է ստանձնեն ՀՀ սահմանապահ զորքերը:
«Պատճառն այն է, որ մինչև այդ սահմանի նշված հատվածի անմիջական պահպանություն չէր իրականացվում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի կողմից՝ Լաչինի միջանցքի ժամանակավոր երթուղին ապահովելու համար նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: Սահմանի անմիջական պահպանության ստանձնման ժամանակ որոշակի խնդիրներ են առաջացել, ինչի մասին տեղեկացրել էր ԱԱԾ-ն՝ ընդգծելով, որ երկու կողմերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում, ըստ մեր գնահատականի՝ ադրբեջանական կողմը դիրքավորվել էր և ինժեներական աշխատանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մետր առաջ՝ Հայաստանի տարածքում: Դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը: Այս ընթացքում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել: Եվ իրավիճակը որոշակիորեն բարելավվել է: Մասնավորապես 12 կմ-ից 7կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են», – ասաց Փաշինյանը` հույս հայտնելով, որ տեղակայման կետերի ճշգրտման աշխատանքները կիրականացվեն կառուցողական մթնոլորտում:–0–