Рейтинг@Mail.ru
USD
377.51
EUR
449.99
RUB
4.8812
GEL
140.49
2026 թ. փետրվարի 12, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Կատար

13.06.2022, 12:08
Հանդիպումների օրակարգային հարցերը վերաբերելու են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում կապերի հետագա զարգացմանն ու հարաբերությունների ամրապնդմանը
Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Կատար

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Դոհայի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Կատարի Արտաքին գործերի պետական նախարար Սուլթան բն Սաադ Ալ-Մուրեյխին:

Վարչապետը հանդիպումներ կունենա Կատարի Պետության բարձրագույն ղեկավարության հետ:

Հանդիպումների օրակարգային հարցերը վերաբերելու են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում կապերի հետագա զարգացմանն ու հարաբերությունների ամրապնդմանը:-0-