Рейтинг@Mail.ru
USD
381.36
EUR
449.01
RUB
4.8711
GEL
141.54
2026 թ. հունվարի 2, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Փաշինյանը պաշտոնից ազատել է արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանին

12.11.2019, 10:50
Նիկոլ Փաշինյանը ստորագրել է հրամանագիր արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանին պաշտոնից ազատելու մասին։
Փաշինյանը պաշտոնից ազատել է արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանին

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է հրամանագիր արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանին պաշտոնից ազատելու մասին։ Փաստաթուղթը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում։

Վարդապետյանը նշանակվել է փոխնախարարի պաշտոնին 2019թ.–ի ապրիլի 5–ին։ Նա համակարգել է նախարարության աշխատանքը ՄԻԵԴ–ի հետ կապերի ապահովման, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման ոլորտում քաղաքականության մշակման համակարգման բնագավառում, միջազգային պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարմանն ուղղված ծրագրերի իրականացման ոլորտում։ Վարդապետյանը նաև զբաղվել է էլեկտրոնային կարգավորմամբ, արդարադատության ոլորտում էլեկտրոնային ծառայությունների ապահովմամբ։–0–