Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

Պաշտպանության նախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմաններին տիրող իրադրությանն առնչվող հարցեր

22.09.2023, 14:36
Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերի զարգացումների հետևանքով ստեղծված տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և հայ-ադրբեջանական սահմաններին տիրող իրադրությանն առնչվող հարցեր
Պաշտպանության նախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմաններին տիրող իրադրությանն առնչվող հարցեր
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերի զարգացումների հետևանքով ստեղծված տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և հայ-ադրբեջանական սահմաններին տիրող իրադրությանն առնչվող հարցեր:–0–