Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-8

Պատգամավոր․ ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է

16.01.2024, 15:11
Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը Ռուսաստանից արդեն վճարված զենք չի ստացել, և այժմ կողմերը քննարկում են խնդրի լուծման ուղիները
Պատգամավոր․ ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/ԱՌԿԱ/․ Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է, այն Հայաստան է հասել վերջերս:

Այս մասին «Ազատություն» ռ/կ–ին ասել է Պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը՝ նշելով, որ այդ խմբաքանակը Հայաստանին է փոխանցվել Ռուսաստանի հետ ավելի վաղ կնքված պայմանագրի շրջանակում:

Օրերս Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Հանրայինի եթերում, պատասխանելով հարցին, թե ռուսական զենքը ստանո՞ւմ է Հայաստանը, որը պատվիրված էր, ասել է՝ «ինչ-որ մասնաբաժնով այո»։

«Ինչ-որ բան տալիս են, էն ծավալով չէ, որ մենք ակնկալում ենք՝ մեր կնքած պայմանագրի ծավալի առումով, բայց դրանք ընթացքում կկարգավորվեն, համոզված եմ», - ասել է Քոչարյանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը Ռուսաստանից արդեն վճարված զենք չի ստացել, և այժմ կողմերը քննարկում են խնդրի լուծման ուղիները։ Նա չէր հստակեցրել, թե ինչու մատակարարումներ չկան՝ ասելով, որ «Ռուսաստանի Դաշնությունն ինքը զենքի կարիք ունի»։ Փաշինյանը նշել էր, որ խորհրդակցություններ են ընթանում խնդրի լուծման մեխանիզմների շուրջ, տարբերակների թվում է Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի պարտքի կրճատումը վճարված գումարի դիմաց։–0–