Рейтинг@Mail.ru
USD
375.19
EUR
438.75
RUB
4.9341
GEL
139.16
2026 թ. ապրիլի 14, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Պեսկով. Կրեմլը ողջունում է խաղաղ բանակցությունների գործընթաց սկսելու Հայաստանի և Ադրբեջանի որոշումը

07.04.2022, 15:39
Փաշինյանն ու Ալիևը հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները
Պեսկով. Կրեմլը ողջունում է խաղաղ բանակցությունների գործընթաց սկսելու Հայաստանի և Ադրբեջանի որոշումը
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./ԱՌԿԱ/. Կրեմլը ողջունում է խաղաղ բանակցությունների գործընթաց սկսելու Հայաստանի և Ադրբեջանի որոշումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Ինչպես հայտնի դարձավ նախօրեին, բրյուսելյան հանդիպման արդյունքում Փաշինյանն ու Ալիևը ձեռք են բերել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով։ Նրանք հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:-0-