Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+29

Պետդեպ․ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա

28.11.2023, 10:20
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենն անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին
Պետդեպ․ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը, լրագրողների համար կազմակերպված հատուկ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին, հայտնում է «Առաջին լրատվականը»։

«Մենք տեսնում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն։ Մեզ ոգևորում է այն փաստը, որ կողմերը խոսում են միմյանց հետ ուղղակիորեն և միջնորդավորված։ Եվ դրա միջոցով, մենք տեսնում ենք ողջ տարածաշրջանի համար օգուտ քաղելու իրական հնարավորություն։ Օրինակ, եթե Կենտրոնական Ասիայից առևտուրն Ադրբեջանի և Հայաստանի տարածքով հոսեր Թուրքիա, դա էական խթան կհանդիսանար այդ առևտրային ճանապարհի բոլոր երկրների համար։ Եվ մենք կողջունեինք դրա մի մասը լինելու հնարավորությունը: Միևնույն ժամանակ, եթե որոշում կայացվի դրան հասնել ոչ խաղաղ ճանապարհով, ապա մենք պետք է օգտագործենք հնարավոր բոլոր գործիքները, որպեսզի խուսափենք այդ տեսակի առևտրային ճանապարհի ստեղծումից։ Այսպիսով, մենք շատ պարզ ենք եղել կողմերի հետ այն մասին, թե ինչ ենք ցանկանում տեսնել, և թե ինչ հետևանքներ կունենան հակառակ տեսակի շարժումները: Մենք անհամբեր կսպասենք` տեսնելու, թե որտեղ կհայտնվեն կողմերը: Մենք գիտենք, որ նրանք շահագրգռվածություն են հայտնել որքան հնարավոր է շուտ խաղաղության համաձայնության հասնել, և մենք շատ կցանկանայինք դա տեսնել»:–0–