Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Պուտին.մինչև տարեվերջ կստեղծվեն հայ–ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի մեխանիզմներ

26.11.2021, 22:55
ՌԴ նախագահը հայտարարել է, որ որպես առաջին քայլ խոսել են տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման մասին։ Դա վերաբերում է և երկաթուղային ճանապարհին, և ավտոմոբիլային հաղորդակցությանը
Պուտին.մինչև տարեվերջ կստեղծվեն հայ–ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի մեխանիզմներ
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում այսօր կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ պայմանավորվել են մի շարք առանցքային հարցերի շուրջ։

«Առաջինը, մինչև տարեվերջ կստեղծվեն հայ–ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի մեխանիզմներ», – ասել է Պուտինը հանդիպումից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։

Նա հույս է հայտնել, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ, քանի որ «այդ մեխանիզմների ստեղծման համար որևէ խոչընդոտ չկա»։

«Երկրորդը, կա շատ նուրբ հումանիտար բնույթի հարց, որում ևս մենք նկատելի առաջընթաց ենք գրանցել», – նշել է Պուտինը։

Նա նաև հայտնել է, որ շատ մանրամասն խոսել են տնտեսական բնույթի հարցերի մասին։

«Եվ որպես առաջին քայլ խոսել ենք տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման մասին։ Դա վերաբերում է և երկաթուղային ճանապարհին, և ավտոմոբիլային հաղորդակցությանը», – ընդգծել է Պուտինը։

ՌԴ նախագահը նաև հայտնել է, որ երեք երկրների փոխվարչապետերը հաջորդ շաբաթ կհավաքվեն Մոսկվայում, որպեսզի ամփոփեն որոշ արդյունքներ և հայտարարեն ընդունված որոշումների մասին, որոնք իրենք այսօր համաձայնեցրել են։–0–