Պուտինն Ալիևի հետ զրույցում ընդգծել է Ղարաբաղի հայերի իրավունքների ապահովման կարևորությունը
21.09.2023,
16:12
Վլադիմիր Պուտինն ընդգծել է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը։ Այս մասին նա հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցում։
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ երկուստեք կարևորվել է ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ։ Այս համատեքստում մեծ նշանակություն է տրվում Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև խաղաղապահների միջնորդությամբ սկսված բանակցություններին։
«Քննարկվել են տարածաշրջանում իրավիճակի հետագա կայունացման և հումանիտար խնդիրների հաղթահարմանն ուղղված առաջնահերթ քայլերը։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը։ Հաստատվել է ադրբեջանական կողմի պատրաստակամությունն այս հարցերի շուրջ փոխգործակցել ռուս խաղաղապահների հետ», - նշվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել բանակցային աշխատանքը՝ 2020-2022 թվականներին աբարձր մակարդակով եռակողմ հայտնի համաձայնագրերին համահունչ, առաջին հերթին տրանսպորտային կապերի ապաշրջափակման, ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման մասով:-0-