Պուտինը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության լուծումը հնարավոր կլինի տեղափոխել խաղաղ հուն
20.09.2023,
19:52
Նա ասել է, որ ռուս խաղաղապահներն ակտիվորեն աշխատում են Լեռնային Ղարաբաղում հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերի հետ
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության լուծումը հնարավոր կլինի տեղափոխել խաղաղ հուն։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ հանդիպմանը նա նշել է, որ ռուս խաղաղապահների հիմնական բազայում կա ավելի քան 2000 խաղաղ բնակիչ, որոնցից հազարից ավելին երեխաներ են։
«Մենք շատ սերտ կապի մեջ ենք հակամարտող բոլոր կողմերի և Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի իշխանությունների հետ: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի հասնել դեէսկալացիայի և այս խնդրի լուծումը տեղափոխել խաղաղ հուն», – ընդգծել է ՌԴ նախագահը։
Նա ասել է, որ ռուս խաղաղապահներն ակտիվորեն աշխատում են Լեռնային Ղարաբաղում հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերի հետ։
«Մեր խաղաղապահները շատ ակտիվ աշխատում են այս հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերի հետ։ Անում են ամեն ինչ խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար»,- ընդգծել է նա։–0–