Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Քոչարյան.չափազանց շատ են այն փաստերը, որոնք խոսում են հնարավոր պլանավորված պարտության մասին (ՎԻԴԵՈ)

04.10.2021, 15:49
Քոչարյանը չի բացառել այն բանի հավանականությունը, որ Արցախյան 44–օրյա պատերազմն ավարտվել է ըստ պայմանավորվածության.ՎԻԴԵՈ
Քոչարյան.չափազանց շատ են այն փաստերը, որոնք խոսում են հնարավոր պլանավորված պարտության մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի բացառել այն բանի հավանականությունը, որ Արցախյան 44–օրյա պատերազմն ավարտվել է ըստ պայմանավորվածության։

«Մեր պարտությունը տգիտությա՞ն հետևանք է, թե՞ դավաճանության։ Չափազանց շատ են այն փաստերը, որոնք խոսում են հնարավոր պլանավորված պարտության մասին։ Եվ բոլորս իրավունք ունենք մտածելու, որ դա հենց այդպես է այնքան ժամանակ մինչև դա չհերքվի շատ լուրջ և խորը քննության ճանապարհով։ Այսպես ձևակերպեմ՝ փաստերի համադրումը հիմք է տալիս մտածել, որ շատ հավանական է, որ պատերազմը սկսվել է տգիտության, անկարողության, ապիկարության պատճառով, բայց ավարտվել է ըստ պայմանավորվածության», – հայտարարեց նա այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ։

Քոչարյանը հայտարարեց, որ այս ամենն առերևույթ հանցագործություններ են, «մենք ակնկալում ենք, որ համապատասխան մարմինները պետք է դրանով զբաղվեն»։

«Եվ գալու է ժամանակ, որ բոլորը պատասխան են տալու այս ամենի համար, նաև նրանք, ովքեր իրենց պաշտոնեական դիրքից ելնելով՝ պետք է զբաղվեին այդ հարցերով ու չեն զբաղվել», – ավելացրեց նա։

Խոսելով այն մասին, թե ինչ է պետք անել այդ կասկածները փարատելու համար` Քոչարյանն ասաց, որ առաջին հերթին հանձնաժողովի շրջանակներում պետք է քննություն իրականացնել՝ ընդդիմության ակտիվ ներգրավմամբ։

«Եվ ճգնաժամը երկրում չի կարող հաղթահարվել՝ առանց այս ֆունդամենտալ հարցերի պատասխանների։ Երկրում կա մարդկային մեծ ներուժ, ովքեր չեն հարմարվելու այս իրավիճակի հետ այնքան ժամանակ մինչև այս պարզաբանումները չստանան», – ընդգծեց Քոչարյանը։–0–