ՌԴ ԱԳՆ. Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատման հանձնաժողովի երկրորդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում հաջորդ շաբաթ

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատման հանձնաժողովի երկրորդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում հաջորդ շաբաթ։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։
«Այն կանցկացվի հաջորդ շաբաթ, մենք հուսով ենք», – ասել է նա` պատասխանելով ՏԱՍՍ–ի համապատասխան հարցին։
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ։ Քննարկվել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։
Միջպետական սահմանին հանդիպումների հետ մեկտեղ՝ կողմերը համաձայնության են եկել hանձնաժողովների հետագա հանդիպումների անցկացման համար տարբեր հարթակներ օգտագործելու նպատակահարմարության շուրջ։ Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։–0–