Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՌԴ ԱԳՆ–ն հայկական արմատներով իր քաղաքացիներին նախազգուշացրել է Ադրբեջան այցելելու ռիսկերի մասին

13.03.2019, 11:08
ՌԴ ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանում հայկական արմատներ ունեցող ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքի կապակցությամբ։
ՌԴ ԱԳՆ–ն հայկական արմատներով իր քաղաքացիներին նախազգուշացրել է Ադրբեջան այցելելու ռիսկերի մասին

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./ԱՌԿԱ/. ՌԴ ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանում հայկական արմատներ ունեցող ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքի կապակցությամբ։

«Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու պատրվակով Ադրբեջանի սահմանապ ծառայությունը շարունակում է թույլ չտալ մուտքն իրենց երկրի տարածք այն անձանց, որոնք անկախ քաղաքացիությունից ունեն հայ ազգի պատկանելիության ուղղակի կամ անուղղակի հատկանիշներ», – նշվում է ՌԴ ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Գերատեսչությունից նաև նշում են, որ Ադրբեջան ժամանող ՌԴ քաղաքացիների հանդեպ խտրական գործողությունների անթույլատրելիության մասին ռուսական կողմի բազմաթիվ դիմումներն անտեսվում են Ադրբեջանի կողմից:

«Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ խորհուրդ ենք տալիս ՌԴ քաղաքացիներին Ադրբեջան այցելություններ պլանավորելիս մանրակրկիտ կշռադատել հնարավոր ռիսկերը», – նշվում է ՌԴ ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Մոտ երկու ամիս առաջ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անընդունելի համարեց Ադրբեջանում հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրականությունը։ Դրան ի պատասխան` Բաքուն Զախարովայի հայտարարությունը գնահատեց որպես «հակասող երկկողմ ռազմավարական հարաբերությունների ոգուն»։–0–