ՌԴ ԱԳ նախարար. Մոսկվան դեռ չի տեսել Փաշինյանի առաջարկներն Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության մանրամասների ճշգրտման վերաբերյալ
05.08.2022,
14:05
Մոսկվան դեռ չի տեսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկները, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության մանրամասների ճշգրտմանը

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի./ԱՌԿԱ/. Մոսկվան դեռ չի տեսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկները, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության մանրամասների ճշգրտմանը։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Ինձ համար դժվար է պատասխանել այդ հարցին, քանի որ մենք չենք տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք ՀՀ վարչապետը ցանկանում է քննարկել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ օպերացիայի համատեքստում, այդ պատճառով ես հիմա չեմ կարող գուշակություն անել», – ասել է ՌԴ ԱԳ նախարարը` արձագանքելով խնդրանքին մեկնաբանել Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը։
«Ցանկացած կողմ, որի պայմանավորվածությունները ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և ՀՀ վարչապետի կողմից, իհարկե, իրավունք ունի առաջարկել լրացուցիչ նախաձեռնություններ։ Մենք դեռ դրանք չենք տեսել», – ասել է Լավրովը։–0–