Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՌԴ ԱԳ նախարարը խոստացել է, որ Արցախի Փառուխ գյուղ ադրբեջանական ԶՈւ-ների ներխուժման խնդիրը կլուծվի

09.06.2022, 18:00
Լավրովը հայտարարել է, որ ռուս զինվորականներն իրենց առաջնահերթություններից են համարում Ղարաբաղի Փառուխ գյուղի հետ կապված իրավիճակը
ՌԴ ԱԳ նախարարը խոստացել է, որ Արցախի Փառուխ գյուղ ադրբեջանական ԶՈւ-ների ներխուժման խնդիրը կլուծվի
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./ԱՌԿԱ/. Ռուս զինվորականներն իրենց առաջնահերթություններից են համարում Ղարաբաղի Փառուխ գյուղի հետ կապված իրավիճակը: Այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Մարտի 24-ին ադրբեջանական զորքերը ներխուժել են Արցախի Փառուխ գյուղ, գրավել Քարագլուխ լեռան մի մասը և շարունակում են գտնվել այնտեղ։ 400-ից ավելի փառուխցիներ չեն կարողանում վերադառնալ իրենց տները:

«Իրավիճակի դեէսկալացիայի առումով արդեն կան որոշակի արդյունքներ: Եվ մենք գիտակցում ենք, որ սահմանազատման ուղղությամբ արդեն իսկ սկսված առարկայական աշխատանքի շրջանակում այդ հարցերը կդիտարկվեն և անպայման կլուծվեն», - հայտարարեց Լավրովը:-0-