Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

ՌԴ ԱԽ քարտուղար․ Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը

16.02.2024, 15:06
Արևմուտքը փորձում է խաթարել իրավիճակը Հարավային Կովկասում և խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը
ՌԴ ԱԽ քարտուղար․ Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Արևմուտքը փորձում է խաթարել իրավիճակը Հարավային Կովկասում և խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

«Մենք տեսնում ենք նաև Արևմուտքի ցանկությունը՝ խաթարել իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը, ինչը հանգեցրել է իրավիճակի սրմանը այս տարածաշրջանում», - մեջբերում է Պատրուշևի խոսքերը ՏԱՍՍ-ը։

Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, մեկ վիրավոր, որի վիճակը գնահատվում է միջին ծանրության։-0-