Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+30

ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ, նրան բողոքի հայտագիր է հանձնվել

25.10.2023, 10:10
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ, նրան բողոքի հայտագիր է հանձնվել
ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ, նրան բողոքի հայտագիր է հանձնվել
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. 2023թ. հոկտեմբերի 23-ին «‎Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, ՀՀ ԱԳՆ է կանչվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն:

Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր:-0-