Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

ՌԴ–ն Ադրբեջանից պարզաբանումներ է պահանջում` Ադրբեջանի տարածք հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի հետ կապված

18.01.2019, 17:26
Նման մոտեցումն անթույլատրելի է. ՌԴ–ն Ադրբեջանից պարզաբանումներ է պահանջում` Ադրբեջանի տարածք հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի հետ կապված։
ՌԴ–ն Ադրբեջանից պարզաբանումներ է պահանջում` Ադրբեջանի տարածք հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի հետ կապված

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/.Մոսկվան սպասում է Բաքվի պարզաբանումներին Ադրբեջանի տարածք հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի հետ կապված յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ: 

Այդ մասին նշվում է ուրբաթ ՌԴ ԱԳՆ-ի կողմից տարածված հայտարարությունում, փոխանցում է ՏԱՍՍ–ը: 

«Ծանոթացանք Ադրբեջանի ԱԳՆ–ի մամուլի ծառայության արձագանքին հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացիներին Ադրբեջան մուտքի արգելքի մասին մեր հայտարարությանը: Նշում ենք դիվանագիտական քաղաքավարության շրջանակներից դուրս եկող մեկնաբանությունների երանգը: Ոչ պակաս տարակուսանք է առաջացնում նաև մեկնաբանության բովանդակությունը, որը ենթադրում է Ադրբեջան այցելող ՌԴ քաղաքացիների խտրականության թեման «չուռճացնելու» պահանջ` որպես իբր պակաս նշանակալի իրադարձություն` երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման ֆոնին», - նշված է ՌԴ ԱԳՆ-ի կողմից տարածած հաղորդագրությունում:

ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ նման մոտեցումը անթույլատրելի է:

«Գործի հետ ուղղակի կապ չունեցող ընդհանուր ենթադրությունների փոխարեն կցանկանայինք ստանալ առարկայական պարզաբանումներ ՌԴ քաղաքացիների հետ կապված յուրաքանչյուր դեպքի կապակցությամբ», - ընդգծել են գերատեսչությունից:

ՌԴ արտաքին գործերի նախարարությունից նաև նշել են, որ ՌԴ քաղաքացիների մուտքն արգելող դեպքերի շրջանում եղել են այնպիսի դեպքեր, ինչպիսիք են 2018 թ.-ի մայիսին Երկրորդ աշխարհամարտի վետերանի, բլոկադային Լենինգրադի 81-ամյա բնակչի մուտքի արգելքը կամ 2017 թ.-ի փետրվարին մի կնոջ մուտքի արգելքը, ով իր 4 տարեկան երեխայի հետ երկար ժամանակ անցկացրել էր օդանավակայանի հատուկ գոտում:

«Դիվանագիտական խողովակներով ակնկալում ենք պաշտոնական պարզաբանումներ ադրբեջանական կողմի այն ակնարկների մասին, որ ՌԴ քաղաքացիներն Ադրբեջան նախատեսված իրենց այցերը պետք է համաձայնեցնեն Մոսկվայում Ադրբեջանի դեսպանության հետ, ինչը կհամարվեր Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքացիների առանց վիզայի այցելությունների 1997թ.–ի հուլիսի 3–ի համաձայնագրի խախտում», - նշում են ՌԴ ԱԳ նախարարությունից: 

Նշվում է նաև, որ ադրբեջանական կողմի բովանկալից արձագանքից կախված` կսահմանվեն հետագա քայլերը:-0-