Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

ՌԴ–ն անընդունելի է համարում ՄՔԴ Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի ծրագրերը. ՌԴ ԱԳՆ աղբյուր

28.03.2023, 11:15
Հայկական կողմին զգուշացվել է երկկողմ հարաբերությունների համար «չափազանց բացասական» հետևանքների մասին

ՌԴ–ն անընդունելի է համարում ՄՔԴ Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի ծրագրերը. ՌԴ ԱԳՆ աղբյուր
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./ԱՌԿԱ/. Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը՝ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության նկատմամբ իրավաբանորեն խղճուկ «օրդերների» ֆոնին։ Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը։

«Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում պաշտոնական Երևանի` Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուին միանալու ծրագրերը Ռուսաստանի ղեկավարության դեմ ՄՔԴ-ի վերջին անօրինական և իրավաբանորեն խղճուկ «օրդերների» ֆոնին», - ասել է աղբյուրը:

Գործակալության զրուցակիցը ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ հայկական կողմին զգուշացվել է երկկողմ հարաբերությունների համար «չափազանց բացասական» հետևանքների մասին։-0-