ՌԴ–ն հանդես է եկել սահմանների դեմարկացիայի առաջարկով, Փաշինյանը հանձնարարել է ճշտել մանրամասները
18.11.2021,
14:27
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 17-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայ նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 17-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայ նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստի մեկնարկին այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երեկ Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ ես հայտարարեցի, որ 2021 թվականի մայիսից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ 3 առաջարկ է հնչել ՌԴ-ի կողմից, և երեքն էլ մեզ համար, ըստ էության, ընդունելի են եղել և շարունակում են ընդունելի մնալ: Երեկ իմ հայտարարություններից հետո Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով: Եվ ես ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկները մեզ համար ընդունելի են»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարեց ՌԴ գործընկերոջ հետ ճշտել մանրամասները, որպեսզի փորձեն իրագործել առաջարկները:–0–