Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+33

ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել է իրադարձությունների վերջին զարգացումների մասին

24.06.2023, 23:35
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել է իրադարձությունների վերջին զարգացումների մասին
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./ԱՌԿԱ/. Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած ՌԴ-ում ծավալվող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են, կցանկանար տեղեկություններ ստանալ բարեկամ երկրում հաստատված իրադրության վերաբերյալ:

ՌԴ նախագահը վարչապետին տեղեկացրել է վերջին զարգացումների մասին:

Շաբաթ օրն ավելի վաղ «Վագներ» ՄՌԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել իր զինյալների տեղաշարժը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։ Պրիգոժինը հունիսի 23-ի երեկոյան հայտնել է, որ հրթիռային և հրետանային հարվածներ են հասցվել ՌԴ ՊՆ «Վագներ» ՄՌԿ-I ճամբարին, ինչի հետևանքով զինյալներ են զոհվել։ Հունիսի 24-ի առավոտյան նա հայտարարեց Դոնի Ռոստովի ռազմական օբյեկտների վերահսկողության մասին, իսկ ավելի ուշ Լիպեցկի շրջանի իշխանությունները զեկուցեցին տարածաշրջանում ՄՌԿ-ի տեխնիկայի տեղաշարժի մասին։-0-