Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

ՌԴ փոխարտգործնախարարը հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամության մասին

29.03.2023, 15:42
Անդրադառնալով «Հայաստանից ՀԱՊԿ-ի դուրս գալու» վերաբերյալ Երևանի արտահայտած մտահոգություններին`Գալուզինը նշել է, որ Մոսկվան ակնկալում է, որ «ով որտեղից է դուրս գալիս» թեմայով վնասակար քննարկումները կդադարեն
ՌԴ փոխարտգործնախարարը հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամության մասին
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի./ԱՌԿԱ/. Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամության մասին։

«Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը Հայաստանի անվտանգության ապահովման շահերից ելնելով հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու ծրագրերի իրականացման, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշման նախագծով ամրագրված օգնության մյուս միջոցների ծրագրերը: Մենք պատրաստ ենք այդ աշխատանքին ճիշտ նույն չափով, որքան և Հայաստանը»,- ասել է նա RTVi-ին տված հարցազրույցում:

Անդրադառնալով «Հայաստանից ՀԱՊԿ-ի դուրս գալու» վերաբերյալ Երևանի արտահայտած մտահոգություններին`Գալուզինը նշել է, որ Մոսկվան ակնկալում է, որ «ով որտեղից է դուրս գալիս» թեմայով վնասակար քննարկումները կդադարեն, և ՀԱՊԿ-ի շրջանակում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, այդ թվում` Կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում կլուծվեն կառուցողական և փոխշահավետ ձևով։

«Մենք բաց քննարկում ենք հայկական կողմի բոլոր մտահոգությունները ՀԱՊԿ-ում առկա փոխգործակցության ձևաչափերի շրջանակներում՝ սկսած Մշտական խորհրդի նիստերից մինչև Հավաքական անվտանգության խորհուրդ, որը կազմակերպության բարձրագույն մարմինն է»,- ընդգծել է ՌԴ փոխնախարարը։–0–