Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

ՌԴ փոխվարչապետ. Մոսկվան գրեթե ամենօրյա շփումներ ունի Բաքվի և Երևանի հետ տրանսպորտային կապի հարցով

16.06.2023, 15:52
Մոսկվան գրեթե ամենօրյա կապ է պահում Բաքվի և Երևանի հետ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցով, ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը
ՌԴ փոխվարչապետ. Մոսկվան գրեթե ամենօրյա շփումներ ունի Բաքվի և Երևանի հետ տրանսպորտային կապի հարցով
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./ԱՌԿԱ/. Մոսկվան գրեթե ամենօրյա կապ է պահում Բաքվի և Երևանի հետ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցով, РИА Новости-ին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հաղորդում է Առաջին լրատվականը։

«Ռուսաստանը մասնակցում է բանակցություններին, լուծումներ է առաջարկում, ապահովում է կապն ու երկխոսության հարթակն Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների միջև: Իսկ թե երբ կլինի ապաշրջափակումը և որքան արագ, պարզ կլինի, երբ կողմերը պայմանավորվեն»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։

Օվերչուկը նշել է, որ զգալի առաջընթաց է նկատել Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ երկխոսության մեջ հունիսի 2-ին Մոսկվայի, Բաքվի և Երևանի աշխատանքային խմբի հանդիպումից հետո։–0–