Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

ՌԴ–ում գործելու են առանց քաղաքացիության անձանց համար 10 տարի ժամկետով անձը հաստատող ժամանակավոր վկայականներ

26.01.2021, 19:44
ՌԴ–ում գործելու են առանց քաղաքացիության անձանց համար 10 տարի ժամկետով անձը հաստատող ժամանակավոր վկայականներ
ՌԴ–ում գործելու են առանց քաղաքացիության անձանց համար 10 տարի ժամկետով անձը հաստատող ժամանակավոր վկայականներ
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի./ԱՌԿԱ/. Պետդուման երեքշաբթի նիստի ժամանակ վերջնական` հիմնական ընթերցմամբ ընդունել է օրինագիծ` ՌԴ տարածքում գտնվող առանց քաղաքացիության անձանց համար 10 տարի ժամկետով անձը հաստատող ժամանակավոր վկայականների ներդրման մասին, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՏԱՍՍ–ին։

«ՌԴ–ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքը լրացվում է նորմով առանց քաղաքացիության մարդկանց անձը հաստատող ժամանակավոր վկայականի մասին։ Այն ենթադրում է «փաստաթուղթ, որը տրվում է քաղաքացիություն չունեցող անձին, այն հաստատում է նրա անձն ու ժամանակավոր բնակությունը ՌԴ տարածքում»։

«Քաղաքացիություն չունեցող մարդու անձը հաստատող ժամանակավոր վկայականը ՌԴ–ում չի կարող տրվել էլեկտրոնային փաստաթղթի ձևաչափով», – նշվում է օրինագծում։

Երկրորդ ընթերցմամբ ընդունված փոփոխություններով պարզաբանվում է, որ նման վկայականը տրամադրվում է այն անձանց, որոնց փաստաթղթերը չեն ճանաչվում ՌԴ–ում և «այն պետության բացակայության դեպքում, ուր առանց քաղաքացիության անձը կարող է մեկնել ՌԴ–ից` կացության իրավունքի առկայության» կամ ՌԴ–ից արտաքսվելու դեպքում։ Վկայականի տրամադրման դիմումը ներկայացվում է ՌԴ ՆԳՆ տարածքային մարմին, վկայականը տրամադրվում է 10 աշխատանքային օրում։ Նման վկայական ունեցողները կարող են աշխատել ՌԴ–ում` առանց աշխատանքի թույլտվության փաստաթղթերի։

«Առանց քաղաքացիության անձին ժամանակավոր վկայականը տրամադրվում է 10 տարով», – նշվում է տեքստում։

Քաղաքացիություն չունեցող անձը պետք է վկայականի ժամկետի լրանալուց 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ դիմի ՆԳՆ մարմին` վկայականը փոխարինելու համար։

Օրինագծում նշվում է, որ նման վկայականը կլուծարվի, եթե դրա սեփականատերը ստանա օտարերկրյա քաղաքացիություն կամ կացության իրավունք այլ երկրում։ Նման դեպքում այդ անձը պետք է հեռանա երկրից 15 օրում։ Միաժամանակ վկայականի լուծարման դեպքում անձին տրամադրվում է տեղեկանք, որպեսզի այն ներկայացվի անձին ընդունող պետության դեսպանատուն։

Այս պահին օրենսդրությամբ նախատեսվում է օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող մարդու անձի հաստատման հատուկ ընթացակարգ։ Միաժամանակ օրենքներով նախատեսված չէ փաստաթուղթ, որը կհաստատի քաղաքացիություն չունեցող մարդու անձը և կտրամադրվի նրա անձը հաստատելուց հետո` ընդունված նորմերին համապատասխան։–0–