Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

06.04.2021, 19:54
Դատարանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացվեցին
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./ԱՌԿԱ/. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր որոշում կայացրեց դադարեցնել ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար,  գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ։

Դատարանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացվեցին։

Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը հակասող և անվավեր ճանաչեց Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը։–0–