Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+7

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ

07.02.2019, 13:48
Այսօր Վերաքննիչ դատարանը մերժեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։
Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./ԱՌԿԱ/. Այսօր Վերաքննիչ դատարանը մերժեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը քաղաքական պատվեր է որակել նրա կալանքի երկարաձգման մասին Վերաքննիչ դատարանի որոշումը։

«Ցանկացած անաչառ փաստաբան մեր բողոքում կգտնվի առնվազն տասը հիմք, որոնցից յուրաքանչյուրը բավարար է Քոչարյանին ազատելու համար», – ասաց Ալումյանը։

Նրա խոսքով, Քոչարյանը հերթական անգամ համոզվեց, որ այս գործով նա ենթարկվում է քաղաքական հետապնդման, ինչի մասին նա ասել է փաստաբաններին զրույցի ժամանակ։

Ալումյանը տեղեկացրեց, որ այս որոշումը կբողոքարկվի։

«Հերթական բողոքը կներկայացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Մենք կդիմենք նաև Վճռաբեկ դատարան», – ասաց Ալումյանը` նշելով, որ դատարանը չի կարող ներկայացնել որևէ «խելամիտ» հիմնավորում իր որոշման մասին։

Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ ՄԻԵԴ ներկայացվող բողոքում կնշվի, որ Քոչարյանը «քաղբանտարկյալ է»։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Որպես մեղադրյալներ ներգրավված են նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով ազատ էր արձակվել 5մլն դրամ գրավի դիմաց և ՀՀ պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանն ու Սեյրան Օհանյանը։–0–