Рейтинг@Mail.ru
USD
384.03
EUR
443.29
RUB
4.795
GEL
142.29
2025 թ. օգոստոսի 14, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+29

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման կազմակերպման հարցը մշակման փուլում է

09.02.2023, 14:53
Այդ հարցը մշակման փուլում է: Մենք այդ մտքից չենք հրաժարվում, հայտարարել են ՌԴ ԱԳՆ–ից
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման կազմակերպման հարցը մշակման փուլում է
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./ԱՌԿԱ/. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման կազմակերպման հարցը մշակման փուլում է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի խոսքերը:

«Այդ հարցը մշակման փուլում է: Մենք այդ մտքից չենք հրաժարվում: Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտագործել այն ռեսուրսները, որոնց տիրապետում ենք հարթակներ տրամադրելու և կայունացմանը միտված առկա պայմանավորվածությունների առաջմղման ձևաչափի առումով»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:–0–