Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 4, շաբաթ
եղանակը
Երևանում
+10

Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարները քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածությունների իրականացումը

02.09.2022, 13:37
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել շփումները
Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարները քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածությունների իրականացումը
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը նախօրեին հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածությունների իրականացումը։

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը մանրամասն քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020թ.–ի նոյեմբերի 9–ի, 2021թ.–ի հունվարի 11–ի և նոյեմբերի 26–ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը և հեռանկարները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել շփումները։–0–