Рейтинг@Mail.ru
USD
361.49
EUR
405.41
RUB
4.3065
GEL
139.22
2026 թ. հոկտեմբերի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+17

ՍԴ-ն անփոփոխ թողեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը

17.07.2021, 22:37
Որոշումը վերջնական և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից
ՍԴ-ն անփոփոխ թողեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Սահմանադրական դատարանը անփոփոխ թողեց արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը։ 

Եզրափակիչ որոշումը հրապարակեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։

"Սույն որոշումը վերջնական և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից", - ասաց նա։

Հուլիսի 2-ին "Հայաստան" և "Պատիվ ունեմ" դաշինքները, ինչպես նաև "Զարթոնք" կուսակցությունները դիմել էին ՍԴ-ն՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։-0-