Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել

27.12.2019, 12:34
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։

Այս մասին հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանին։

Հոկտեմբերի 4–ին Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը: Սակայն հոկտեմբերի 14-ին, Սահմանադրական դատարանն աշխատանքային կարգով որոշեց մերժել ՍԴ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծը: Նախապատրաստած նյութերի հիման վրա որոշում է ընդունվել քրեական գործ հարուցել Հայաստանի ՔՕ 300–րդ հդովածի 1–ին մասով (Պետական իշխանությունը յուրացնելը)։

Հոկտեմբերի 17–ին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել «Իշխանությունը յուրացնելը» հոդվածով պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարության հիման վրա։ Պատգամավորի կարծիքով, Թովմասյանն օրենքի խախտմամբ է ընտրվել ՍԴ դատավոր։ Նախապատրաստած նյութերի հիման վրա որոշում է ընդունվել քրեական գործ հարուցել Հայաստանի ՔՕ 300–րդ հդովածի 1–ին մասով (Պետական իշխանությունը յուրացնելը)։

Հրայր Թովմասյանը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը 2010-ից 2015 թվականները, իսկ 2018 թ.-ի գարնանն ընտրվել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ:-0-