Շերը կոչ է արել Թուրքիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14.04.2015,
11:37
Աշխարհահռչակ երգչուհի և դերասանուհի Շերը (Շերիլին Սարգսյան) կոչ է արել Թուրքիայի կառավարությանը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /.ԱՌԿԱ/. Աշխարհահռչակ երգչուհի և դերասանուհի Շերը (Շերիլին Սարգսյան) կոչ է արել Թուրքիայի կառավարությանը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
«Ես չարություն չեմ զգում Թուրքիայի բնակիչների նկատմամբ այն բանի համար, ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ, բայց կարծում եմ, որ թուրքական կառավարությունը պետք է ճանաչի Ցեղասպանությունը»,– գրել է երգչուհին Twitter–ի իր միկրոբլոգում։
Շերը նաև գրել է իր տատի պատմությունն այդ ողբերգական օրերի մասին։
«Սարսափելի պատմություն է ինձ պատմել իմ տատիկը... Թուրքերը ներխուժել են գյուղ, հավաքել բոլոր բնակիչներին, ինչից հետո սպանել են տղամարդկանց և պատանիներին, բռնաբարել կանանց և աղջիկներին»։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—