Սաղաթելյանը կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին մի կողմ թողնել տարաձայնությունները և համախմբվել Արցախի համար պայքարի շուրջ
31.10.2022,
13:43
«Դիմադրություն» ընդդիմադիր շարժումը նոյեմբերի 5–ին Երևանում կազմակերպում է հանրահավաք` ի պաշտպանություն Արցախի պահանջների

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. «Դիմադրություն» շարժման համակարգող, ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը կոչ է արել համայն հայությանը, քաղաքական ուժերին մի կողմ թողնել տարաձայնությունները, համախմբվել Արցախի համար պայքարի շուրջ և դուրս գալ նոյեմբերի 5-ի հանրահավաքին։
«Միգուցե բնակչության այն շերտերի համար, որոնք դեռ ակտիվություն չեն ցուցաբերել, Արցախի երեկվա արձագանքներից ու հայտարարություններից հետո իրավիճակը փոխվի, և մենք նորից նոր մոտեցումներով ու նոր ուժերով միանանք պայքարին»,- ասաց նա երկուշաբթի ասուլիսի ժամանակ։
Սաղաթելյանը նշեց, որ իշխանությունները հետևողականորեն փորձում են համոզել բնակչությանը, որ ալյ ճանապարհ և ընտրություն չկա, և «եթե Արցախի համար պայքարը շարունակվի, ապա կկորցնենք Հայաստանը և կլինեն նոր զոհեր»։
Նրա խոսքով, դա արվում է` «դավաճան քաղաքականությունն իրականացնելու համար»։
Սաղաթելյանը հայտարարեց, որ շարժումն ավելի վաղ սխալներ է թույլ տվել, մասնավորապես, չի հաջողվել բնակչության մեծ մասին հասցնել այն միտքը, որ Արցախի համար պայքարը նաև պայքար է Հայաստանի ապագայի համար։
«Դիմադրություն» ընդդիմադիր շարժումը նոյեմբերի 5–ին Երևանում կազմակերպում է հանրահավաք` ի պաշտպանություն Արցախի պահանջների։
Կիրակի Արցախի ԱԺ–ն ընդունեց հայտարարություն, որում նշված է, որ Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։ ԱԺ արտահերթ նիստին զուգահեռ մոտ 40 հազար քաղաքացիներ (Արցախի ամբողջ բնակչության մոտ 33%–ը) Ստեփանակերտում դուրս էին եկել հանրահավաքի` վերահաստատելով սեփական ճակատագիրը տնօրինելու և Հայրենիքը պաշտպանելու կամքն ու վճռականությունը։–0–