Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+12

Սահմանին տեղային մարտերը շարունակվում են, հայկական կողմն ունի 4 վիրավոր. ՊՆ

16.11.2021, 16:00
Սահմանին տեղային մարտերը շարունակվում են, հայկական կողմն ունի 4 վիրավոր
Սահմանին տեղային մարտերը շարունակվում են, հայկական կողմն ունի 4 վիրավոր. ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում էական փոփոխություններ չի կրել, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։

Ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։

«Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՊՆ–ն հաղորդել էր, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։–0–