Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Սահմանների բացման և ապաշրջափակման հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը` ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ. ՌԴ նախագահ (ՎԻԴԵՈ)

11.01.2021, 19:05
Պուտինն ասել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի տարածաշրջանում փակ սահմանների բացման և տնտեսական, առևտրային ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ. ՎԻԴԵՈ
Սահմանների բացման և ապաշրջափակման հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը` ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ. ՌԴ նախագահ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./ԱՌԿԱ/. Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: 

Հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի տարածաշրջանում փակ սահմանների բացման և տնտեսական, առևտրային ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ:

«Հատուկ ուշադրության է արժանի տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, սահմանների բացումը: Նախատեսվում է, որ այս հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը` ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ»,- ասել է Պուտինը: 

Ինչպես նախօրեին հայտնել էր ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաեւ Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջեւանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ:–0–