Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Սերգեյ Ներսեսյանն ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ

08.09.2020, 12:43
Ներսեսյանն աշխատել է ԱԺ–ի աշխատակազմում, նա եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականը
Սերգեյ Ներսեսյանն ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Երևանի Ավագանին երեքշաբթի նիստի ժամանակ ընտրեց նոր փոխքաղաքապետին։

Սերգեյ Ներսեսյանի թեկնածության օգտին տրվեց 47 ձայն, դեմ` 0, անդամներից մեկը ձեռնպահ էր։

Նորընտիր փոխքաղաքապետը համակարգելու է Երևանի քաղաքապետարանի ֆինանսատնտեսական ոլոտը։

Ներսեսյանն աշխատել է ԱԺ–ի աշխատակազմում, նա եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականը։ Ունի մասնավոր ընկերություններում ֆինանսների և ներդրումների ոլորտում աշխատանքի բազմամյա փորձ։

Նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը դադարեցրել է իր լիազորությունները հուլիսի 15–ին մասնավոր հատվածում այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։–0–