Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Սերժ Սարգսյանը վստահ է, որ Շուշին ոչ թե գրավվել է, այլ հանձնվել (ՎԻԴԵՈ)

17.02.2021, 00:20
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է, որ Շուշին ոչ թե գրավվել է, այլ հանձնվել. ՎԻԴԵՈ
Սերժ Սարգսյանը վստահ է, որ Շուշին ոչ թե գրավվել է, այլ հանձնվել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է, որ Շուշին ոչ թե գրավվել է, այլ հանձնվել։

«Իհարկե, Շուշին հանձնվել է, ես չեմ ասում միտումնավոր տվել են, կոպիտ ասած: Շուշին հանձնվել է, որովհետև արդեն ինձ հայտնի էր, թե պատերազմը երբ է ավարտվելու: Դեռևս հոկտեմբերի 19-ից հետո, երբ իմ ծանոթները, գործընկերները, ում հետ շփվում էի, ինձ հարցնում էին, թե իմ կարծիքով՝ երբ է ավարտվելու պատերազմը, ես միանշանակ ասում էի, որ երբ ադրբեջանցիները գրավեն Շուշին: Վստահ եմ, վաղ թե ուշ, մարդիկ, ում հետ ես զրույց եմ ունեցել, հաստատելու են այդ փաստերը: Մինչև հիմա այդ մասին ոչ ոք չի խոսել», – ասել է նա «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Ինձ համար պարզ էր՝ ելնելով ադրբեջանական բանակի գործողություններից, ելնելով Ալիևի հայտարարություններից, ելնելով նրանից, թե ադրբեջանցիները դեպի ո՞ւր են շարժվում ու ո՞վ է դրանց դիմադրում, վստահաբար, ես եկել եմ այդ եզրակացությանը», – ասել է նա։–0–