Рейтинг@Mail.ru
USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Շարունակվում են Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները` ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի մասնակցությամբ

25.04.2023, 15:21
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ, շարունակվում են Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները
Շարունակվում են Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները` ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի մասնակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./ԱՌԿԱ/. Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ, շարունակվում են Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները։

Ռուսներն առանձին քննարկումներ են անցկացնում և՛ ադրբեջանական, և՛ արցախյան կողմերի հետ, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրել է Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։

Արդեն 3-րդ օրը շարունակվող բանակցությունները, սակայն, ըստ նրա, դեռևս արդյունք չեն տվել։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, ապրիլի 23–ին փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում ՝ «Լաչինի միջանցք»-ում։–0–