Рейтинг@Mail.ru
USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

Շփման գծի որևէ փոփոխություն թույլ չենք տալու.ՊՆ–ն ներկայացրել է իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին

20.07.2021, 10:48
Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը
Շփման գծի որևէ փոփոխություն թույլ չենք տալու.ՊՆ–ն ներկայացրել է իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./ԱՌԿԱ/. Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

«Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու։-0-