Ստեփանակերտը կրկին հրետակոծվել է, կա վիրավոր
04.11.2020,
19:37
Քաղաքացիական ենթակառուցվածքներն ու հանրային նշանակության օբյեկտները մնում են թշնամու նշանակետում
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Թշնամին դարձյալ հրետակոծեց Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով կա մեկ վիրավոր, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմը շարունակվում է։
Քաղաքացիական ենթակառուցվածքներն ու հանրային նշանակության օբյեկտները մնում են թշնամու նշանակետում։
«Քիչ առաջ Ստեփանակերտում հնչել է օդային տագնապի ազդանշանը, որի ընթացքում 120 մմ ականանետի մի քանի հարված է հասցվել մայրաքաղաքի բնակելի թաղամասերին։ Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա մեկ տուժած, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–