Рейтинг@Mail.ru
USD
395.78
EUR
418.74
RUB
3.99
GEL
142.32

Շվեդիան Հայաստանի և նրա ժողովրդավարական բարեփոխումների հավատարիմ գործընկերն է․ ԱԳ նախարար

11.11.2024, 21:59
Շվեդիան աջակցում է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ամրապնդմանը, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո ասել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Ստեներգարդը
Շվեդիան Հայաստանի և նրա ժողովրդավարական բարեփոխումների հավատարիմ գործընկերն է․ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Շվեդիան աջակցում է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ամրապնդմանը, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո ասել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Ստեներգարդը։

«Շվեդիան Հայաստանի և նրա ժողովրդավարական բարեփոխումների հավատարիմ գործընկերն է։ Մենք աջակցում ենք ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը։ Ես անհամբեր սպասում եմ մեր սերտ հարաբերությունների զարգացմանը»,- գրել է նա X-ի իր 

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպմանը Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Շվեդիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ընդլայնման, երկկողմ օրակարգի հարստացման, համագործակցության խորացման հետագա հեռանկարները։ Ոլորտային համագործակցության խթանման նպատակով առանձնանշվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնական ոլորտները։

«Համոզված եմ, որ համատեղ ակտիվ ջանքերով կարող ենք լավագույնս իրացնել թե՛ երկկողմ, թե՛ ԵՄ հետ մեր գործընկերության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ քաղաքական երկխոսության, առևտրի, գործարար կապերի, մարդկանց միջև շփումների հետագա խթանման նպատակով», – ասել է Միրզոյանը։