Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+16

Թուրքիան դրդել է Ադրբեջանին հավատալ ղարաբաղյան հակամարտության ռազմական կարգավորման հնարավորությանը. ՀՀ ԱԳ նախարար (ՎԻԴԵՈ)

24.10.2020, 11:50
Նրա խոսքով, ագրեսիան նկատվում էր դեռ մեկ ամիս առաջ, երբ Թուրքիան և Ադրբեջանը, զորավարժությունների քողի ներքո, տեղափոխում էին տեխնիկա, գրոհային ահաբեկիչներ Լիբիայից և Սիրիայից. ՎԻԴԵՈ
Թուրքիան դրդել է Ադրբեջանին հավատալ ղարաբաղյան հակամարտության ռազմական կարգավորման հնարավորությանը. ՀՀ ԱԳ նախարար (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարծում է, որ Թուրքիան դրդել է Ադրբեջանին հավատալ ղարաբաղյան հակամարտության ռազմական կարգավորման հնարավորությանը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի նպատակներն ու պատասխանատու դիրքորոշումը, որն է` դադարեցնել հակամարտությունն ու սկսել շարժվել բանակցային գործընթացի ուղղությամբ, ակնհայտորեն հակադրվում են այն ամենի հետ, ինչ արել է Թուրքիան», – ուրբաթ ասել է Մնացականյանը Վաշինգտոնում Ատլանտյան խորհրդում ելույթի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Նրա խոսքով, ագրեսիան նկատվում էր դեռ մեկ ամիս առաջ, երբ Թուրքիան և Ադրբեջանը, զորավարժությունների քողի ներքո, տեղափոխում էին տեխնիկա, գրոհային ահաբեկիչներ Լիբիայից և Սիրիայից։

«Թուրքիան ապակայունացնող, ագրեսիվ քաղաքականություն է վարել Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Արևելյան Միջերկրածովում», – հիշեցրել է ՀՀ ԱԳ նախարարը։

Նրա կարծիքով, երևում է «Հարավային Կովկասում ագրեսիվ, ապակայունացնող քաղաքականություն» նախաձեռնելու մտադրությունը»։
«Թուրքիայի դերակատարությունն այն էր, որ նա դրդեց Ադրբեջանին զարգացնել հակամարտության ռազմական լուծման հնարավորության մասին միտքը», – նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։–0–