Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

Վարչապետ. Աղդամով Ստեփանակերտին օգնություն հասցնելու հարցի քննարկման ոչ մանդատ ունեմ, ոչ էլ անհրաժեշտություն (ՎԻԴԵՈ)

25.07.2023, 14:36
Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարևորել էր Աղդամով Լեռնային Ղարաբաղին օգնություն ուղարկելու Ադրբեջանի առաջարկը. ՎԻԴԵՈ
Վարչապետ. Աղդամով Ստեփանակերտին օգնություն հասցնելու հարցի քննարկման ոչ մանդատ ունեմ, ոչ էլ անհրաժեշտություն (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Բրյուսելում հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ եռակողմ հանդիպման ժամանակ ինքը չի մտել քննարկման մեջ, որը կապված է Աղդամով Լեռնային Ղարաբաղին օգնություն հասցնելու Ադրբեջանի առաջարկի հետ։

«Ոչ, ես նման հարց չեմ քննարկել, որովհետև չեմ կարծում, թե նման հարց քննարկելու որևէ մանդատ ունեմ։ Լաչինի միջանցքի հարցը քննարկելու մանդատ ունեմ, որովհետև այն ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի ստորագրողներից մեկը ես եմ։ Այդ հարթակներում մենք քննարկում ենք միայն Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և միջանցքի բացման հետ կապված հարցերը, այլ հարցեր ես չեմ քննարկել»,- հայտարարեց Փաշինյանը՝ պատախսանելով այն հարցին, թե արդյոք Բրյուսելի եռակողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանի առաջարկի վերաբերյալ քննարկում եղե՞լ է, թե՞ ոչ։

Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարևորել էր Աղդամով Լեռնային Ղարաբաղին օգնություն ուղարկելու Ադրբեջանի առաջարկը։

Ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Միշելի հայտարարությունը նրա համար անակնկալ չի եղել, սակայն շեշտեց, որ նման հարց չի քննարկել։

«Ես ասել եմ, որ նման հարց քննարկելու անհրաժեշտություն և մանդատ չունեմ, ես ունեմ քննարկելու հարց՝ կապված Լաչինի միջանցքի հետ, որովհետև այն ստեղծվել է այդ թվում իմ ստորագրությամբ, և մենք ունենք Արդարադատության միջազգային դատարանի որոշում միջանցքով քաղաքացիների, բեռների և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժն ապահովելու վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը։–0–