Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Վարչապետ. Հայաստանի հետ սահմանին և ԼՂ-ի շուրջ ադրբեջանական զորքերի որոշակի կուտակումներ կան

11.09.2023, 23:15
Վարչապետ. Հայաստանի հետ սահմանին և ԼՂ-ի շուրջ ադրբեջանական զորքերի որոշակի կուտակումներ կան
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին զորքերի որոշակի կուտկում ունի, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նաև ԼՂ-ի շուրջ զորքերի որոշակի կուտակում ունի: Այն գնահատականները, որ տվել եմ կառավարության նիստում, չեն փոխվել», - ասել է նա Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Սեպտեմբերի 7-ին Փաշինյանը հայտարարել է, որ ռազմաքաղաքական իրավիճակն էականորեն սրվել է, Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում:

Հարցին այն մասին, թե ինչպես ստացվեց, որ ՀՀ վարչապետը սահմանային լարվածության ֆոնին հեռախոսազրույցներ ունեցավ Իրանի, Վրաստանի, Ֆրանսիաի, Գերմանիաի, ԱՄՆ-ի ղեկավարների հետ, սակայն զրույց չեղավ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ղեկավարի հետ, Փաշինյանը պատասխանեց. «Իրականում առաջին զանգը հենց ՌԴ նախագահին է եղել, որովհետև վերջերս այս իրավիճակի հետ կապված խոսել եմ ՌԴ նախագահի հետ և մյուսների հետ չեմ խոսել: Ասեմ, որ այդ զանգերի իմաստն ու նպատակը նաև այն էր, որ այն գործընկերներին, որոնք մեծ հավանականությամբ որոշ նրբությունների տեղեկացված չեն, նրանց այդ տեղեկությունները փոխանցվեն, իսկ ՌԴ նախագահը այս իրավիճակի մասին վստահաբար տեղեկացված է»:
:
«Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի իրավիճակը սկսվում է 2022-ի դեկտեմբերից: Այդ ժամանակից մինչը այս պահը մեկ տասնյակից ավելի զրույցներ եմ ունեցել ՌԴ նախագահի հետ», - ասել է Փաշինյանը:-0-