Վարչապետ. Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները
16.02.2023,
12:00
Նա նաև նշեց, որ առաջարկներն ուղարկվել են նաև Մինսկի խմբի համանախագահող երկրներին
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ Հայաստանը փետրվարի 15-ին ավարտել է աշխատանքներն ու ադրբեջանական կողմին փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները:
Նա նաև նշեց, որ առաջարկներն ուղարկվել են նաև Մինսկի խմբի համանախագահող երկրներին:
«Հայաստանի Հանրապետությունը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, և մեր առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին: Առաջարկներ ասելով՝ պետք է նկատի ունենալ ամբողջական փաստաթղթի նախագիծը՝ մեր առաջարկներով: Փաստաթուղթը փոխանցել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին»,-ասաց Փաշինյանը:
Հայկական կողմը նախագծի վրա աշխատում է հետևյալ տրամաբանությամբ՝ ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ է ստորագրել:
Փաշինյանը նաև նշեց, որ հասկանալի է, որ այդ փաստաթուղթը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար:
«Եվ մենք հույս ունենք, որ արդեն 3 փուլ բանակցությունների արդյունքում նկատված որոշակի առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել: Մեր տեսլականը հետևյալն է՝ փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների և զսպումների այնպիսի գործուն համակարգ, որը կբացառի տևական և կայուն խաղաղության խաթարման որևէ սցենար: Սրա իմաստն այն է, որ փաստաթղթի ստորագրումը ոչ թե պետք է վերակերպվի պատերազմի՝ արդեն խաղաղության պայմանագրի հիման վրա, սա աբսուրդ է հնչում, բայց կարող է լինել նաև այպիսի սցենար, այլ ընդհակառակը՝ իսկապես նշանակի տևական խաղաղություն»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը կրկին արտահայտեց ՀՀ կառավարության և անձամբ իր հանձնառությունը՝ օր առաջ ստորագրելու խաղաղության հաստատման այնպիսի պայմանագիր, որը տևական և կայուն խաղաղության երաշխիք կդառնա: Վարչապետն ընդգծեց, որ պատրաստ է վերցնել ու կրել այդպիսի պատասխանատվություն:-0-